«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն այսօրվա դատական նիստի ժամանակ փոխարինվեց 1 միլիոն դրամ գրավով։ Աթոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը նախագահող Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց, թեև մեղադրողը առարկել էր միջնորդության դեմ։ Ղարագյոզյանը նշել էր, որ իր պաշտպանյալը հարգել է դատարանին, ոտքի է կանգնել, ազատ արձակվելու դեպքում նա …

