Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի ռազմական հարցերի գրասենյակում ՀՀ ԶՈՒ ներկայացվածության հարցը

Լուրեր

13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում` Նյու Յորքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: Քննարկումներն ու հանդիպումներն անցկացվել են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության ռազմական  խորհրդատու, գնդապետ Մեսրոպ Նազարյանի մասնակցությամբ:

Խաղաղապահ առաքելությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակռուաի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության ստանձնած խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքը, կարծիքներ են փոխանակվել ՄԱԿ-ի հովանու ներքո ՀՀ կողմից այլ ձևաչափով խաղաղապահ առաքելությունների մասնակցության հնարավորությունների ու հզորությունների գնահատման հեռանկարների վերաբերյալ։

Մեկ այլ հանդիպում է տեղի ունեցել  ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների դեպարտամենտի Ռազմական հարցերի գրասենյակի ռազմական խորհրդատու, գեներալ-լեյտենանտ Կառլոս Լոտեի հետ։ Վերջինս իր գոհունակությունն է հայտնել ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների և դրանց շրջանակում իրականցվող խաղաղապահ առաքելությունների որակի և բովանդակության առումով։ Քննարկվել են նաև Ռազմական հարցերի գրասենյակում ՀՀ ԶՈՒ ներկայացվածության հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությունների կազմակերպման իրավական գործընթացի քննարկմանը։ Հանդիպման հիմնական թեմաներն են եղել մասնակից պետություններում խաղաղապահ առաքելությունների  ներպետական օրենսդրական կարգավորումների կանոնակարգումն ու հստակեցումը, խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ առկա օրենսդրական խնդիրների վերհանումն ու լուծման ուղենիշների ամրագրումը, ինչպես նաև առաքելություններում ընդգրկված անձնակազմի մասնագիտական գիտելիքների բարձրացումն ու վարժանքների բովանդակության օրենսդրական հստակեցումը։

Գաբրիել Բալայանը Նյու Յորքում հանդիպել է նաև ՄԱԿ-ի Խաղաղապահ առաքելությունների դեպարտամենտի ոստիկանության ստորաբաժանման հավաքագրման և ընտրության բաժնի ղեկավար Աթա Յենիգանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններում ոստիկանության ստորաբաժանումներին օժանդակելու գործողություններին ՀՀ  մասնակցության հնարավորության հարցեր։