Քիչ առաջ «Սասնա ծռերի» անդամ, 71-ամյա Խաչատուր Գիչյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Փաստաբանները դատարան էին ներկայացրել նրա առողջական վիճակի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: Ըստ փաստաբան Մարինե Ֆարմանյանի՝ «Խաչատուր Գիչյանը առողջական խնդիրներ ունի և չի կարող երկար մնալ կալանքի տակ։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ Խաչատուր Գիչյանը մոտ 20 հիվանդություն ունի»։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը և Գիչյանն …

