Սա մի կաևոր քայլ է գյուղական տուրիզմի և զբոսաշրջության զարգացման համար. Գեղարքունիքի մարզպետը՝ «Վարդավառը Դրախտում» միջոցառմանը

Լուրեր

13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
Բոլորը

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում արտասովոր տոնական տրամադրություն էր տիրում: Գեղարքունիքի մարզպետարանը, Շողակաթի համայնքապետարանը և «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էին «Վարդավառը Դրախտում» միջոցառումը, որին մասնակցում էին Դրախտիկի, հարևան բնակավայրերի և համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ. տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժինը:

 

Միջոցառման նպատակն էր՝ բարձրացնել տեղի բնակիչների կրթական և մշակութային մակարդակը, ինտեգրել նրանց մարզի մնացած բնակավայրերի հետ: Կազմակերպիչները միջոցառման միջոցով հնարավորություն տվեցին Դրախտիկի և հարևան բնակավայրերի բնակիչներին իրենց արտադրած գյուղմթերքը հանել տոնավաճառի:

 

«Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ստելա Սարուխանյանն իր խոսքում նշեց, որ այսօր որոշել են Դրախտիկում իրականացնել ագրոհեղափոխություն, մտածելակերպի փոխություն: Գյուղացին պետք է հասկանա, որ Դրախտիկն է աշխարհի կենտրոնը: Նրանք պետք է երջանիկ լինեն այնտեղ, որտեղ որ իրենք ապրում են:

 

Միջոցառումն ընթացավ մշակութային բովանդակալից ծրագրով, գյուղմթերքների, տեղի շնորհալիների ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ և վաճառքով: Գեղարքունիքի մարզպետ իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշեց, որ ինքը հավատում է Դրախտիկի զարգացմանը և մոտ ապագայում այն տեսանելի կլինի:

«Սա կարևոր մի քայլ է, որտեղից և պետք է սկսենք: Սա մի քայլ է բնակավայրը և տեղի արտադրանքը հանրությանը ներկայացնելու և դրանք ճանաչելի դարձնելու համար: Սա մի կաևոր քայլ է գյուղական տուրիզմի և զբոսաշրջության զարգացման համար: Գյուղն ունի դպրոցի, մանկապարտեզի, ենթակառուցվածքների կառուցման ու վերանորոգման և բազմաթիվ այլ խնդիրներ: Այս ամենը մենք գույքագրում ենք և հերթով փորձելու ենք դրանց լուծում տալ: Շնորհակալություն եմ հայտնում «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպությանը՝ այս նախաձեռնության համար: Ես հավատում եմ Դրախտիկի զարգացմանը: Հավատացած եղեք, որ այս բնակավայրը դառնալու է տարածաշրջանի մնացած բնակավայրերի և համայնքների լոկոմոտիվը: Թող դրախտիկցին հավատա, որ ինքը մենակ չէ, նրա կողքին են կառավարությունը, մարզպետարանը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել և աջակցել», -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը:

 

Միջոցառման ընթացքում Իշխան Սաղաթելյանին առաջինը շնորհվեց Դրախտիկ բնակավայրի պաշտոնական անձնագիրը՝ «Դրախտի անձնագիրը», որը այսուհետ տրվելու է նաև այստեղ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի:

«Վարդավառը դրախտում» միոցառմանը նախորդել էին գիշերային խարույկը և գիշերակացը՝ տներում:

 

Այնուհետև Իշխան Սաղաթելյանը դիտարկեց Դրախտիկ բնակավայրի համայնքապետարանի նորակառույց շենքը, որտեղ նախատեսվում է տեղակայել նաև բուժկետ, անասնաբուժական դեղատուն և մոբիլ մանկապարտեզ:

 

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ նաև այն նախագծին, որով բնակավայրի նախկին գյուղապետարանի շենքը կվերափոխվի հյուրատան: Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի աջակցությամբ: