Ռուս սահմանապահներին պետք է տրվի ոչ թե վերահսկելու, այլ պաշտպանելու գործառույթ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
Բոլորը

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արա Պապյանը ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը հիշեցնում է, որ կրակոցի իմիտացիա իրականացնելու համար  Հայաստանում քաղաքացի է դատապարտվել։ «Հայկ Կյուրեղյանն օդամղիչ ատրճանակով  կրակելու համար դատապարտվեց 9 տարվա ազատազրկման»,-անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղում կատարվածին՝ հիշեցրեց Պապյանը՝ բացառելով, որ զորավարժությունների վայր կարող էր նշանակված լինի Փանիկ գյուղը, քանի որ նման վարժանքները բնակավայրերում չեն անցկացվում։

Արա Պապյանի խոսքով՝ այդ խնդիրները մեր երկրում բացառելու համար Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ռազմական պայմանագիրը պետք է վերանայվի, և այն պետք է համապատասխանեցվի միջազգային իրավունքի նորմերին։ «Որոշ դրույթներ պետք է վերանայվեն, իսկ եղածներն  էլ պետք է պարտադրվեն օրենքի տառին համաձայն»,- ընդգծեց նա։

Վերջինս նշեց, որ ռուսական ռազմաբազայի հետ կնքված պայմանագրի որոշ դրույթներ վերանայելուց հետո, պետք է ռուս սահմանապահ զորքերից վերցվի նրանց տրված վերահսկման գործառույթը. «Ինչո՞ւ պետք է վերահսկեն, ինչո՞ւ պետք է օդանավակայանում անձնագրային բաժինը իրենք վերահսկեն, իրենց պետք է տրվի ոչ թե վերահսկելու, այլ պաշտպանելու գործառույթ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։