ՊԵԿ նախագահը հանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ. Զոյա Թադևոսյան

Լուրեր

10.04.2026 | 23:49
Դմիտրի Մեդվեդևը ՌԴ հասարակագիտության դպրոցական դասագրքերի գլխավոր խմբագիրն է դարձել
10.04.2026 | 23:33
ԵՄ-ում գործարկվել է սահմանների անցման նոր համակարգ՝ առանց անձնագրում կնիքի
10.04.2026 | 23:27
25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները. ԲՏԱ նախարար
10.04.2026 | 23:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
10.04.2026 | 22:57
Պատրիարք Կիրիլը Ավագ հինգշաբթին շփոթել է այլ տոների հետ․ քարոզի սկիզբը հեռացվել է պաշտոնական կայքից
10.04.2026 | 22:41
Ապրիլի 13-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.04.2026 | 22:25
Վրաստանը վտանգի է ենթարկում ադրբեջանցի լրագրողին՝ Բաքու արտաքսելով․ HRW-ը՝ Ալիևի քննադատի գործի մասին
10.04.2026 | 22:11
ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Հունաստան՝ մասնակցելու Դելֆի տնտեսական ֆորումին
10.04.2026 | 21:58
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արտակարգ նիստ է հրավիրել Anthropic նոր ԱԲ մոդելի պատճառով
10.04.2026 | 21:44
Ովքեր են Ծառուկյանի ցուցակում և ինչ քաղաքական անցյալ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:28
Ադրբեջանն ու Չինաստանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
10.04.2026 | 21:15
Ինչ իրավիճակ է Լիբանանի հայ համայնքում. հրադադարը չի հասել Բեյրութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 21:00
Կալուգացի օլիգարխի զարմիկը երբ ասում է երաշխավոր՝ նկատի ունի տեր․ իսկ իրենց տերը հայտնի է՝ ով է․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 20:46
Խուզարկություններ Երևանում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
10.04.2026 | 20:32
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար երկու պայմանի մասին
Բոլորը

Երկրում ձևավորված նոր իրավիճակում տնտեսական ակնկալիքների, նոր իշխանությունների կադրային քաղաքականության և Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսում արած հայտարարությունների շուրջ Factor.am-ը զրուցել է տնտեսագետ, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի հետ։

-Վարչապետն իր ասուլիսում հայտարարեց, որ լինելով լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչ, միշտ անդրադարձել է կոռուպցիային, սակայն նա շոկի է ենթարկվել դրա իրական ծավալներից: Դեռ երկա՞ր պետք է ցնցվեն հասարակությունն ու վարչապետը` ծանոթանալով բացահայտումներին:

-Իհարկե, փաստեր չունեինք, բայց բոլորս էլ լավ տեսնում էինք` ի՞նչ արագությամբ էին հարստանում հարկային և այլ մարմիններում աշխատող պաշտոնյաները: Մենք լսում էինք` ի՞նչ ահռելի հարստության ունեն վերջին երկու նախագահները, ի՞նչ ունեցվածքի տեր են բոլոր նախարարները, մարզպետները, Երևանի քաղաքապետը: Մեր եզրակացությունն այն էր, որ տեղի է ունեցել համատարած թալան: Տասնյակ տարիների թալանն անհնար է բացահայտել մեկ-երկու ամսում: Անհրաժեշտ են մեծ ռեսուրսներ, այդ թվում` մարդկային և ժամանակի: Նվազագույնը մեկ տարի պետք է: Ընդգծեմ, որ կառավարությունը շատ այլ խնդիրներով է ծանրաբեռնված լինելու: Շուտով Ֆրանկոֆոնիայի համաժողովն է: ԱԱԾ-ն ավելի շատ զբաղվելու է բազմաթիվ երկրների պաշտոնյաների անվտանգության ապահովմամբ, ոչ թե թալանի բացահայտմամբ: Կարծում եմ, որ ավելի մեծ բացահայտումներ կլինեն արտահերթ ընտրություններից հետո, երբ վերջնականապես կհաստատվի նոր իշխանությունը: Հուսանք` ՀՀԿ-ն շարքից դուրս կգա: Հիմա մենք տեսնում ենք, որ կառավարությունը ձևավորված է, բայց իշխանության մեջ են նաև հին համակարգի համար ծառայած մարդիկ: Նրանք խանգարում են:

-Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, որին հաճախ եք քննադատում Ձեր գրառումներում, մեկնաբանելով Բագրատաշենի մաքսակետի պետի մասին հրապարակումները, լրագրողների հետ զրույցում նշեց. «Հրեշտակի թևերով կադրեր չկան»: Ինչի՞ մասին է վկայում այս հայտարարությունը:

-Սա վկայում է, այն մասին, որ Անանյանն ազնիվ մարդկանց երբևէ չի հանդիպել: Յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է գիտակցել, որ պետք է լինի չափազանց ազնիվ: Եթե իր մեջ չի տեսնում բավարար կամային հատկանիշներ, պետք է հրաժարվի այդ պաշտոնից: Բայց նախկին իշխանություններին ծառայած, կոռուպցիոն գործերի հետ կապ ունեցող մարդուն նորից պաշտոն տալ` մեկնաբանելով, թե հրեշտակներ չեն լինում, անլուրջ մոտեցում է: Դավիթ Անանյանը փորձում է հասկացնել, որ կադրերի պակաս կա: Բայց լավ տնտեսագետներ, հաշվապահներ, ոլորտի վերլուծաբաններ շատ ունենք: ՊԵԿ նախագահը հանդուրժող է կոռուպցիայի հանդեպ, բայց թող հաշվի առնի վարչապետի աշխատելաոճն ու մոտեցումները:

-Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ալեքսանդր Սարգսյանի կողմից տարբեր բիզնեսներում 50 տոկոս «փայ մտնելու» դեպքերի բացահայտման մասին Factor.am-ի հարցին, ավելի մեղմ հռետորաբանություն կիրառեց, քան նախկինում։ Ինչո՞վ եք դա բացատրում։

-Իհարկե, մարդիկ սպասում են կտրուկ գործողությունների, որ բոլոր գող ու ավազակ պաշտոնյաները նստեն, բայց հայտարարվել է սիրո և համերաշխության մասին: Ես կողմնակից եմ, որ վերադարձնեն գողոնը, իսկ հետո ստանան` ինչ վաստակել են: Դա հեշտ է հաշվարկել` համեմատելով մարդու ստացած աշխատավարձն ու նրա տունը, մեքենան: Պետք է արգելել, որ այդ գողերը հինգ տարի պետական կառավարման համակարգում որևէ գործունեություն ծավալեն: Ավելի ճիշտ`ընդմիշտ զրկել: Սաշիկը պատգամավոր էր, պատկերացնո՞ւմ եք: Ողբերգական է: Նման մարդկանց դրսում պետք է թողնել, որ փողոցում չկարողանան քայլել: Բանտում պահելը երանություն է նրանց համար:

– Բրյուսել կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՄ քաղաքականության մեջ համարժեք փոփոխություններ չեն եղել և կոչ արեց ԵՄ պաշտոնյաներին՝ կամ ոգևորված հայտարարությունների տոնայնությունը փոխել, կամ քաղաքականությունը համապատասխանեցնել այդ ոգևորված տոնայնությանը։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հայտարարությունը։

-Ես կողմնակից եմ Փաշինյանի այն արտահայտությանը, թե հեղափոխությունից հետո ԵՄ-ից բազմաթիվ ողջունող հայտարարություններ ենք լսել, բայց քաղաքականության մեջ ոչ մի լուրջ փոփոխություն չկա: Մենք Եվրախորհրդի անդամ ենք, այսինքն` եվրոպական ընտանիքի անդամ, իսկ ընտանիքի անդամներին պետք է հավասարի պես ընդունել: Կապ չունի` այդ երկիրը մե՞ծ է, թե՞ փոքր: Մեզ համար մեծ առավելություն է, որ կանգնած ենք ժողովրդավարության ուղու վրա, իսկ ժողովրդի աջակցությունն ունեցող վարչապետը կարող է արժանապատիվ դիրքերից հարաբերություններ կառուցել աշխահի հետ: Եվրոպացիներն էլ պետք է հասկանան, որ չեն կարող նախկինի պես շփվել մեզ հետ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր ԵԽԽՎ մոնիթորինգի առաքելության ղեկավար Պրեսկոթը գալիս Հայաստան և ընդունում կեղծված ընտրությունների արդյունքները: Դրան հաջորդում էին խոսակցություններ, թե նա այստեղից կաշառքով է հեռացել: Հիմա որակապես նոր փուլ պետք է լինի, բայց չպետք է փող մուրացողի դիրքից խոսել: Ցանկացած օգնություն չի արվելու անհատույց: Ես շատ հպարտ զգացի` տեսնելով վարչապետի արժանապատիվ կեցվածքը: Հայաստանի հետ գործ ունենալիս մեր գործընկերները կհիշեն, որ չարժե հեգնական մոտեցում ցուցաբերել:

-Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի թեման շատ քննարկվեց: Մամուլը գրեց, թե նա մեր կառավարությունից գումար է պահանջել, փոխվարչապետը շտապեց հերքել: Պարտադի՞ր է նրան հրավիրել:

-Վարչապետը խանդավառված է հեղափոխությամբ և մտածում է, որ Աճեմօղլուն նոր իրողություններում ավելի օգտակար կլինի, քան Հրանտ Բագրատյանը, Էդվարդ Սանդոյանը, Վաչե Գաբրիելյանը: Մենք ունենք լավ տնտեսագետներ, որոնք սեփական մաշկի վրա են զգացել տնտեսության տատանումները: Նրանք ավելի լավ գիտեն հայ մարդու հոգեբանությունն ու ազգային ավանդույթները: Դա շատ կարևոր է: ԽՍՀՄ տարիներին Կենտկոմին կից կար տնտեսական խորհուրդ: Միքայել Քոթանյանն էր ղեկավարը: Դեմիրճյանը հենվում էր խորհրդի եզրակացություններին: Նման խորհուրդ ստեղծելու ռեսուրս կա նաև այսօր: Պետք է փակել Հանրային խորհուրդը, որն անպտուղ կառույց է:

Լևոն Փանոսյան