Նախկին իշխանությունները կարող են սադրած լինել Փանիկի գործողությունները՝ ուշադրություն շեղելու համար, քանի որ ոչ ոք չի ուզում բանտ ընկնել․ Ս․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը  Փանիկ գյուղում կատարված դեպքի  ուսումնասիրության համար որպես վարկած առաջարկում է դիտարկել նախկին իշխանությունների փայլուն հարաբերությունները ռուսական իշխանությունների հետ։

«Նախկին իշխանությունները, լինելով փայլուն հարաբերությունների մեջ ռուսական ռազմաբազայի ղեկավարության հետ, կարող են սադրած լինել այդ գործողությունները՝ ուշադրություն շեղելու համար, քանի որ ոչ ոք չի ուզում բանտ ընկնել»,- ասաց նա այսօր կազմակերպված «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ժամանակ։

Խոսելով  կատարված դեպքին հայկական կողմից տրված  գնահատականի մասին՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ մինչ այսօր իր համար անհասկանալի է՝ արդյոք հայկական կողմը կապ  հաստատե՞լ է ռուսական կողմի հետ։

«Այս կոնֆլիկտը կապված է մեծ քաղաքականության հետ, թե կապված է զուտ այդ ռազմաբազայի անփութության հետ։ Այս ազդակը գալիս է Կրեմլից, թե ինչ-որ մարդիկ, ինչ-որ հարցեր են լուծում։ Ես դեռ չեմ լսել, որ ինչ-որ մարդիկ նման քայլեր են արել։ Եթե մենք այս հարցերը չքննարկենք Կրեմլի հետ, խնդիրներ կառաջանան»,- նկատեց քաղաքագետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։