Հուլիսի 19-ից 21-ը տեղի է ունեցել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով. տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների, պետական և հասարակական կառույցների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է բոլորին և կարևորել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման …

