ՀՀ գլխավոր դատախազը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

Սեպտեմբերի 20-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն:

 

Ամենամյա նիստի ընթացքում  անդամ-երկրների դատախազությունները կփոխանակվեն գործունեության տարբեր ոլորտներում ունեցած դրական դինամիկայի իրենց փորձով, կանդրադառնան անդամ երկրներում հանցավորության, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության աշխատանքների ընդհանուր վիճակին, հանցավորության դեմ պայքարում միջազգային պայմանագրերի կատարման պրակտիկային:

 

Նախատեսված է համակողմանի քննարկման առարկա դարձնել ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների, թմրանյութերի և հոգեներգործուն միջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի, անօրինական միգրացիայի, կիբերհանցագործությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի կատարման ընթացքն ու արդյունավետությունը, առկա մարտահրավերներն ու դրանց հակազդման համատեղ նոր միջոցառումների ձեռարկման հեռանկարները:

 

Օրակարգային հարցերից են նաև անդամ երկրների տարածքներում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության ներկայիս վիճակը և այս ոլորտում համագործակցության խորացման մոտեցումները, ինչպես նաև, նախորդ տարիների համատեղ գործունեության արդյունքների գնահատմամբ, ի թիվս այլ փաստաթղթերի, 2019-2023թթ. Կոորդիանացիոն խորհրդի աշխատանքների պլանի հաստատումը և մի քանի այլ հարցեր:

 

ՀՀ գլխավոր դատախազը հանդես կգա ելույթով:

 

Նախատեսված են եկկողմ ձևաչափով հանդիպումներ մասնակից այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: