«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ կրքերը կարծես հանդարտվում են: Համենայնդեպս ներպետական դատական ատյաններում: Տեղեկացրել էինք, որ ս. թ. մայիսի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Վարդազարյան) դատավարական իրավունքի նորմերի խախտումներով բավարարել էր «Շիրակ» ՖԱ-ի բողոքը եւ որոշում ընդունել արգելել ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ» ՖԱ-ի միավորները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշված որոշումը …

