Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակվում են։ Կառավարության առաջարկած փոփոխություններից առանցքայինը բաց համամասնական ընտրակարգից, հանրությանն առավել հայտնի, ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելն է և ամբողջությամբ փակ համամասնական ընտրակարգին անցնելը։ Այս հարցի առնչությամբ կարելի է ասել, որ խորհրդարանական բոլոր ուժերը, բացառությամբ Հանրապետականի, համակարծիք են կառավարության հետ՝ գտնելով, որ պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից։ Ի վերջո, պե՞տք է պահպանել …

