Առաջին փոխվարչապետ Ա.Միրզոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Դեբորա Գրիսերին. տեղեկացնում են առաջին փոխվարչապետի աշխատակազմից: Առաջին փոխվարչապետ Ա.Միրզոյանը կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ և նշել, որ իրականացվող ծրագրերը միանգամայն համահունչ են Հայաստանի նոր կառավարության որդեգրած քաղաքականությանը և առաջնահերթություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես իրականացված ծրագրերը, արձանագրված արդյունքները, …

