21 Հուլիս 2018 | 14:00
ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. «Yerevan Book Fest»-ը խթանում, թե՞ խաթարում է գրող-հրատարակիչ-ընթերցող կապը
Հոկտեմբերին Մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացվի «Գրքի երևանյան 2-րդ եռօրյա փառատոնը»՝ «Yerevan Book Fest»-ը: Փառատոնի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կհանդիպեն գրողը, ընթերցողն ու հրատարակիչը: Կազմակերպիչների խոսքով՝ այն միտված է հայ գրականության հանրահռչակմանը և հրատարակչական գործի խթանմանը: Փառատոնի շրջանակում կանցկացվեն հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ գրքի ցուցահանդես-վաճառք, գրողների, գրքի ձևավորողների, նկազարդողների ստեղծագործական մրցույթ, շնորհանդեսներ և այլն: Գրական շրջանակներում, …