Իմ ու քո չենք դնում, իսկ դրա համար մեզ համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովն ու Կառավարությունը լինեն լեգիտիմ․ Արտակ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ նշեց, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունի լույս բառ, որով, ի տարբերություն շատ ու շատ ազգերի, հայերս միմյանց առավոտյան ողջունում ենք բարի լույս ասելով, հետևաբար, իրենց դաշինքի անունը պատահական ընտրված անուն չէ։

Այնուհետև անդրադառնալով դաշինքի ծրագրային դրույթներին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ խնդիրների մասին խոսելիս չի ցանկանում առանձնացնել համայնքները, այլ առաջարկում է միջոցները մեկտեղել և լուծել ամբողջ Երևանի խնդիրները, ինչն անելուց հետո կլուծվեն Հայաստանի բոլոր խնդիրները։

«Իմ ու քո չենք դնում, իսկ դրա համար մեզ համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովն ու Կառավարությունը լինեն լեգիտիմ։ Մենք ասում ենք, որ իրականացնելու ենք արդարացի և արդյունավետ կառավարում, սրանք միայն խոսքեր չեն, մենք նաև ունենք արդյունավետ կառավարման փորձ»,- ասաց Ա․ Զեյնալյանը։

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենք Երևանի բյուջեն օգտագործելուն զուգահեռ մշակելու են մեխանիզմ, որ այն հնարավորինս մեծանա։

«Ես ինձ որպես այս ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչ համարում եմ ընտրությունների օրինականության երաշխավորը, և ուզում եմ, որ մյուս ուժերն էլ կրեն նման պատասխանատվություն»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։