«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով իր դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին՝ Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը մանրամասնեց Եվրոպական դատարան դիմելու պատճառներն ու նպատակները: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել էր իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «Փողերի լվացման» հայտնի գործով։ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման …