Նիկոլ Փաշինյանը «գլուխ է դնում» նախկինում կատարված հանցագործությունների հետ, ոչ թե Քոչարյանի. Արմեն Բաղդասարյան

Լուրեր

21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել. աղբյուր
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
Բոլորը

«Մեդիամաքսն» այսօր հրապարակեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը, որում վերջինս ասում է. «Ես սովոր չեմ այդպիսի եզրույթներ օգտագործել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացներին: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»»:

Factor.am-ի հարցին` կա՞ որոշակի սպառնալիք կամ վտանգ այս հայտարարության մեջ, վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը պատասխանեց. «Սա կարելի որպես սպառնալիք ընկալել, բայց ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը «գլուխ է դնում» Քոչարյանի հետ: Իմ պատկերացմամբ` Նիկոլ Փաշինյանը «գլուխ է դնում» նախկինում կատարված հանցագործություններրի հետ` անկախ նրանից, թե ով է դրանցում մեղավոր: Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է ասել, որ դա իրենց անձնական հարաբերությունների խնդիրն է, որովհետև «գլուխ դնել» դա է նշանակում, բայց այդպիսի բան չկա»:

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում բարձրացնում է քաղաքական հետապնդումների, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության հարցը: Արմեն Բաղդասարյանի խոսքով` մեր ներքին «լվացքը» ցույց տալն աշխարհին անթույլատրելի է: Դա, ըստ մեր զրուցակցի, դրսից «տղա բերելու» հերթական փորձն է, ինչը վնասում է մեր երկրին:

Հարցին` որքանո՞վ են հասարակության համար ընկալելի և վստահելի պաշտոնյաների այն պարզաբանումները, որոնք տրվեցին հայտնի ձայնագրությունների հրապարակումից հետո, վերլուծաբանը պատասխանեց. «Իմ պատկերացմամբ` հասարակությունն արագ վերլուծեց և գտավ գաղտնալսումն իրականացնող ուժերին: Չեմ կարող ասել` ճի՞շտ, թե՞ սխալ: Երևույթը շատ բացասական է: Պատահական չէ, որ հենց երկու քրեական գործ կա` գաղտնալսման և ձայնագրության մեջ քրեական տարրերի առկայության հետ կապված: Հուսանք` այդ հարցերը արագ կբացահայտվեն և կհստակեցվեն, հասարակությունն էլ չի պառակտվի»:

Պարոն Բաղդասարյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի զինուժի հետ ՀՀ ՊՆ մասնագետների ներգրավմանը Սիրիայում հումանիտար առաքելության շրջանակներում: Խոսելով հնարավոր ռիսկերի և Արևմուտքի հետ մեր հարաբերությունների վրա ազդեցության մասին, վերլուծաբանն ասաց. «Հաշվի առնելով ռուս-ամերիկյան լարվածությունը` իհարկե, նման վտանգ առկա է: Հուսով եմ, որ Արևմուտքը ըմբռնումով կմոտենա, ինչպես դա եղել է մյուս բոլոր դեպքերում: Հայաստանն այդ հարցում մեծ ընտրություններ չի ունեցել` նկատի ունենալով մեր դաշնակցային պարտավորությունները: Արևմուտքը մեր հանդեպ կտրուկ քայլերի չի դիմի»:

Լևոն Փանոսյան