TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը

Լուրեր

12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Բոլորը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու և կից օրենքների նախագծերի փաթեթը։

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշեց, որ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Դրանով պայմանավորված՝ մեկնարկելու են TRIPP զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները։

«Այս փոփոխություններն իրավական առումով կապահովեն գործընթացի իրականացումը, կազմակերպության հիմնումը սահուն և կարճ ժամկետներում, ինչը թույլ կտա առաջ մղել TRIPP-ի ծրագիրը»,- ասաց Դադունցը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայացված օրենսդրական փաթեթով առաջարկվում է ՀՀ իրավական համակարգում ներդնել նոր ինստիտուտ, որը հնարավորություն կտա միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար սահմանել հատուկ իրավական կարգավորումներ։

«ՀՀ-ն ընդլայնում է միջազգային տնտեսական համագործակցությունը, որի շրջանակում իրականացվելու են ենթակառուցվածքային, տրանսպորտային, տարանցիկ, էներգետիկ և ներդրումային կարևոր ծրագրեր։ Դրանց իրականացման համար կարող են ստեղծվել առանձին ընկերություններ, այդ թվում՝ ՀՀ-ի և օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ։ Նման ընկերությունների կառավարման մոդելը ձևավորվում է նաև միջազգային բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,- ասաց նա:

Նախագծով սահմանվում է, որ հատուկ կարգավորումները կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ ընկերությունը ստեղծվում է ՀՀ-ի վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով, ինչպես նաև եթե ՀՀ-ն այդ ընկերությունում ունի առնվազն 25 տոկոս մասնակցություն։

«Առաջին պայմանը մեխանիզմի առանցքային երաշխիքներից է, քանի որ ապահովում է միայն ԱԺ-ի կողմից վավերացրած միջազգային պայմանագրի առկայության դեպքում այս կարգավորումների կիրառումը, իսկ երկրորդ երաշխիքը նախագծով նախատեսված հարցերի հստակ ցանկն է, որոնց դեպքում թույլատրվում է օրենքից տարբերվող առանձնահատկությունների նախատեսում»,– ասաց նա։

Նախարարի տեղակալը պարզաբանեց, որ 25 տոկոսի շեմն ընտրվել է՝ հաշվի առնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի պահանջը, ըստ որի՝ կարևորագույն որոշումների ընդունման համար անհրաժեշտ է բաժնետերերի ձայների երեք քառորդը։ Հետևաբար, 25 տոկոս և ավելի մասնակցությունը պետությանը հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ ընկերության կառավարման մարմիններում։ Նախատեսվում է նաև, որ պետության մասնակցությունը 25 տոկոսից նվազելու դեպքում հատուկ ռեժիմն այլևս չի գործի։

Քվեարկության արդյունքներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չկային։ Առաջարկներ ներկայացնելու համար սահմանվեց երեք ժամ։

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջարկվում է կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում նիստին:

Արփի Հակոբյան