Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսետը, օրենք է ընդունել, համաձայն որի՝ Իսրայելը հռչակվել է «հրեաների ազգային տուն»: Այս մասին հաղորդում է ren.tv-ին հղում անելով Times of Israel-ին: Օրինագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 55, ձեռնպահ՝ 2: Օրենքով Երուսաղեմը ճանաչվել է Իսրայելի մայրաքաղաք, իսկ հրեական օրացույցը՝ պետական-պաշտոնական օրացույց:

