ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Վերջին փուլում Քոչարյանն արդեն բացահայտ սպառնալիքների լեքսիկային է դիմում․ Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանում հանցավոր խավի և իրենց սպառած քաղաքական գործիչների անվտանգության միակ երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե նա չպնդի, որ իրենք չեն օգտագործում քաղաքական լծակներ՝ այդ մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու համար, հաշվեհարդար կլինի ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի և այդ խավի միջև զսպանակող գործառույթ է կատարում՝ որպես վարչապետ և սահմանադրության գարանտ։ Մենք տեսանք, որ «սամասուդը»՝ որպես ապստամբություն, կարող է իրականություն դառնալ մեր երկրում»-Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նման տեսակետ է հայտնում կոմպոզիտոր Վահան Արծրունին։

Նրա խոսքով՝ «սևերի ու սպիտակների» բաժանումը պայմանական կատեգորիա է, և դրա տակ քաղաքական որևէ հիմնավորում չկա։ 

Վահան Արծրունին պնդում է՝ մեր երկրում չկան հակահեղափոխականներ․ «Կա մի խումբ, որն ուներ անսահման հարստանալու հնարավորություն և այսօր զրկվում է դրանից։ Բնականաբար՝ այդ խումբը պատրաստ է տրամադրել կուտակածը, որպեսզի հնարավորինս վերադարձնի ստատուս-քվոն»,-ասում է նա։

Կոմպոզիտորն անդրադառնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը կփաշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել»․

«Այս մարդու խոսքն ուղղակի սպառնալիք է։ նրա միակ ռեսուրսը հափշտակած փողերն են։ Բայց նույնիսկ բիզնեսում ամեն բան չէ, որ փողով է պայմանավորվում։

 «Ինչ կուզեմ՝ կառնեմ»-ը թույլ արգումենտ է քաղաքականության մեջ։ Այդ ամենը աֆեկտիվ գործողության տպավորություն է թողնում։ Վերջին փուլում Քոչարյանն արդեն բացահայտ սպառնալիքների լեքսիկային է դիմում»,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը։

Նրա համոզմամբ՝ վերջին 4 ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի գործողություններում որոշակի ալգորիթմ կա․ «Նա անում է մի քայլ, այդ քայլին հակադարձում են, և հակադարձողնեը սկսում են ինքնաբացահայտվել։ Վարչապետը թույլ է տալիս բացել քարտերը, որպեսզի իր շուրջ կոնսոլիդացնի իր համակիրներին։

Ցանկացած մեղադրյալի, «41+5 երեսփոխանների ակումբի» անդամների զեղումներ, բնականաբար, ստեղծում են որոշակի կոնսոլիդացիա, շարունակում են այն աշխատանքը, որը սկսեց Նիկոլ Փաշինյանը»,-նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 
Աննա Բաբաջանյան