ՀՀ կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում չզեկուցվող ընթացակարգով որոշում կայացրեց հոկտեմբերի 21-ին մի շարք համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնել: Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրության արդյունքում: 2018 թվականի օգոստոսի 10-ին Սամվել Վարդանյանը առողջական վիճակի վատթարացման և բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ հրաժարականի դիմում …

