Հրթիռակոծվել է Հալեպ քաղաքը. զոհվել է երեխա, ևս 13 մարդ վիրավոր է

Լուրեր

05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
Բոլորը

Հրթիռակոծվել է Սիրիայի Հալեպ քաղաքը, որի արդյունքում մեկ երեխա է զոհվել և 13 մարդ՝ վիրավորվել: Սիրիայի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում մի քանի անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը՝ Լաթակիայում և Հալեպում, տեղեկացնում է Sputniknews-ը:

Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, Թուրքիան շարունակում է զորքեր և ծանր զրահատեխնիկա մտցնել Սիրիա՝ մեծ գրոհ ակնկալելով Սիրիայի կառավարության և նրա դաշնակիցների կողմից: 

Կայքը տեղեկացնում է, որ թուրք ռազմական փորձագետ Մեթին Գուրջանի կարծիքով՝ զորքի համալրումն ունի բացառապես պաշտպանողական բնույթ:

«Եթե նայեք զենքերի համակարգին, ապա կհասկանաք, որ դրանք ունեն պաշտպանական նշանակություն: Չեմ կարծում, որ Թուրքիան միտում կամ կարողություն ունի Իդլիբում ռազմական գործողություններ իրականացնելու համար»,- ասել է նա Al Jazeera-ին:

 Նշվում է, որ մոտ 40.000 մարդ է տարհանվել Իդլիբից այն բանից հետո, երբ օդային հարձակումներն ուժեղացել են: Ըստ ՄԱԿ-ի «ամենավատ կանխատեսման», եթե մեծածավալ պատերազմ սկսվի, ապա մոտ 900.000 մարդ պետք է տարհանվի: