Բուսածածկերի հատման համար «կալանք» պատժամիջոցը կփոխարինվի «ազատազրկում» պատժամիջոցով. կառավարությունը նախագծին դրական եզրակացություն տվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրի անդամները դրական եզրակացություն տվեցին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով պատգամավորն առաջարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի հեղինակն առաջարկում է խստացնել ծառերի, թփերի և բուսածածկերի ապօրինի հատման համար նախատեսված պատիժը, մասնավորապես՝ կալանք պատժատեսակը փոխարինել ազատազրկում պատժատեսակով:

«Ընդհանուր առմամբ նախագծին կողմ լինելով կառավարությունը մի քանի առաջարկ և դիտողություն ունի, որոնցից առաջինը վերաբերում է նախագծի հիմնավորմանը, որտեղ նշվում է, որ առավել խիստ պատիժը կզսպի հանցագործության կատարումը, դա այդպես չէ, քրեական պատիժը հանցավորության դեմ պայքարի գլխավոր միջոցը չէ»,- պարզաբանեց Արթուր Հովհաննիսյանը՝ առաջարկելով կալանքը պահպանել միաժամանակ ներառելով ազատազրկում պատժատեսակը:

Արդարադատության փոխնախարարն առաջարկեց ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և համագործակցել կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծով հանդես գալու համար:

Նիստը վարող առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ ասաց՝ խանգարող հանգամանք չկա, եթե Ազգային ժողովի կողմից օրենքում փոփոխություններն ընդունվի, ապա կառավարությունը հանդես գա համալիր առաջարկություններով:

Մանրամասները՝ տեսանյութում: