ՀՀ մի շարք համայնքներում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Լուրեր

21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել. աղբյուր
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում չզեկուցվող ընթացակարգով որոշում կայացրեց հոկտեմբերի 21-ին մի շարք համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնել:

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրության արդյունքում: 2018 թվականի օգոստոսի 10-ին Սամվել Վարդանյանը առողջական վիճակի վատթարացման և բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ հրաժարականի դիմում է ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 11-ի №295-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավար Սամվել Ավագյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրության արդյունքում: Սամվել Ավագյանը 2018 թվականի օգոստոսի 9-ին մահացել է: ՀՀ Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է հոկտեմբերի 21-ը:

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար Սուրեն Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին: Սուրեն Հարությունյանը 2018 թվականի օգոստոսի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ՀՀ Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը:

Լոռու մարզի Սարահարթ համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը համայնքի ղեկավար էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին: Վասիլ Փիլոյանը 2018 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ՀՀ Լոռու մարզի Սարահարթ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է հոկտեմբերի 21-ը:

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու թվով 3 անդամները ընտրվել են 2018 թվականի հունիսի 24-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Ավագանու անդամ Ռուզաննա Խուդոյանը առողջական վիճակի վատթարացմամբ հիմնավորված 2018 թվականի հուլիսի 26-ին հրաժարական է ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 30-ին Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանին կազմել է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու արձանագրություն: Այդ հանգամանքով պայմանավորված, անհնարին է դարձել Մեծաձոր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 5 անդամից մնացել են երկուսը: Հուլիսի 30-ին ավագանու մնացած անդամները կազմել են Մեծաձոր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն: Վերոնշյալ արձանագրությունները Արագածոտնի մարզպետի միջոցով ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է հոկտեմբերի 21-ը: