ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բարձրաստիճան քաղաքական ֆորումի ընթացքում ներկայացրել է Կամավոր ազգային զեկույցը. այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը: Մեծարգո նախագահ, Գերազանցություններ, Տիկնայք եւ պարոնայք, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ 2018 թվականի բարձրաստիճան քաղաքական ֆորումի շրջանակում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին կամավոր ազգային զեկույցը։ Այս հավաքը գերազանց հնարավորություն է՝ վերահաստատելու …

