ՀՀԿ դրած ականներն հենց իրենց դեմ են պայթում. նախկին իշխանությունը ձևավորել էր քննիչ հանձնաժողովի ձևավորման դեմ արգելքը. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործով ԱԺ-ում երեկ ստեղծվեց Քննիչ հանձնաժողով: Միայն թե, ինչպես պնդում են «Ելք» եւ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները, այս հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, քանի որ միջադեպի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, որի պարագայում խորհրդարանն այլեւս նման լիազորություն չունի:

Հատկանշական է, որ ժամանակին, երբ ՀՀԿ-ն իշխանության էր, սահմանադրական փոփոխություններով, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովի գաղափարը ներմուծեց, նաեւ թմբկահարում էին, թե դա ընդդիմության շահերից է բխում: Բայց նրանք նաեւ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ամրագրել էին քրգործի առկայության դեպքում քննիչ հանձնաժողովի ձեւավորման դեմ արգելքը որպես ական, որպեսզի այդ հանձնաժողովը հարկ եղած դեպքերում չձեւավորվի, եւ ընդդիմությունը զրկվի այդ գործիքից։ Ու հիմա ստացվում է, ՀՀԿ դրած ականները հենց իրենց դեմ են պայթում:

Նշենք, որ Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից եւ 1-ը՝ ՀՅԴ-ից: Եթե «Ելք»-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն շարունակեն միասին համագործակցությունը, ավելի շատ ձայն կունենան, քան ՀՀԿ-ն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: