Հակակարկտային կայանքներից կատարվել է 4543 կրակոց. ԱԻՆ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 18:49-ից մինչև 19:36-ը Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Փարպի, Ղազարավան համայնքների տարածքներում տեղակայված թվով 19 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4543 կրակոց: