«Թող բոլորն իրենց էմոցիաներն ու տոնայնությունն իջեցնեն մեր մասին խոսելիս». Ալեն Սիմոնյան

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am –ի հարցազրույցը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ.

-Պարոն Սիմոնյան, Ազգային համաձայնության կառավարությունում ընդգրկված  քաղաքական  ուժերից 2- ը երեկ և այսօր հայտարարեցին, որ դեռ կմտածեն ԱԺ արտահերթ ընտրությունների մասով, քանի որ  « Դուք անցել եք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ու հարաբերությունների բոլոր սահմանները»։ Նկատի ունեմ՝ Նաիրա Զոհրաբյանի  եւ Արամ Սարգսյանի հայտարարությունները:

ԱԺ ընտրությունների պահանջը ոչ թե Ալենի, Սուրենի կամ Լենայի պահանջն է,  ժողովրդի՛ պահանջն է, և հարցը հետևյալն է. իրենք  կգնա՞ն ժողովրդի ցանկության դեմ, թե՞ չեն գնա: Ըստ այդմ էլ  ժողովուրդն  իր որոշումը կկայացնի ընտրությունների ժամանակ՝ վերհիշելով  իր պահանջների նկատմամբ տվյալ քաղաքական ուժերի արձագանքն ու վերաբերմունքը:

Ի դեպ,  Ձեր այս վերջին  շեշտադրման կապակցությամբ  ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն արդեն, կանխելով նման հարցադրումներն,  ասել է, որ թող որևէ մեկը չփորձի սպառնալ՝ ժողովրդի մի հատված ԱԺ-ի վրա բերելով, քանի որ ինքն, օրինակ, որպես Նաիրա Զոհրաբյան, չի պատրաստվում «կողմ»  քվեարկել մի բանի, որին դեմ է:

-Ինչ ասեմ՝ թող չքվեարկի, եթե չի կարողանում քվեարկել, ինքը ազատ է իր որոշումներում, և չեմ կարծում, որ մինչ օրս որևէ մեկը տիկին Զոհրաբյանին որևէ  բան է պարտադրել:

-Այս ամենում ձեր մասով մեղավորություն տեսնո՞ւմ եք:   Կարծես թե «Իմ քայլը» դաշինքից վիրավորվածները շատ են։  Ավելի վաղ էլ  «մտքի տեռորից»  խոսում էր Դաշնակցությունը:

-Կարծում եմ, որ սա ուղղակի նախընտրական շրջանում ձայներ հավաքելու փորձ է, և վստահեցնում եմ, որ ես՝ որպես մարդ, քաղաքացի ու տղամարդ, որևիցե խնդիր չունեմ թե՛ պարոն Սարգսյանի, թե՛ տիկին Զոհրաբյանի, թե՛ Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Կարծում եմ, որ բոլորը մի հատ պետք է իրենց էմոցիաները, տոնայնությունն իջեցնեն:  Իրականում,  ոչ մի բացասական բան չի կատարվում,  և նման լարվածության  որևիցե առիթ չկա: Իսկ լարվածությունը պայմանավորված է նախընտրական փուլով,  և կարծում եմ, որ իրավիճակով պայմանավորված, այնուամենայնիվ, կան սխալ ընկալումներ: Եվ  որևիցե մեկը  նորմալ մարդկանց, նորմալ քաղաքական գործիչներին ո՛չ վիրավորելու, ո՛չ էլ ճնշելու նպատակ չունի:

-Նույն Նաիրա Զոհրաբյանը հակառակն է պնդում՝ ասելով, որ 1000 «ֆեյք» պետական մակարդակով ու  ռեսուրսներով, նախարարություններից օր ու գիշեր իրեն  լուտանքներ են տալիս,  հայհոյում:

-Ուզում եմ ներկայացնել այն արշավը ու այն ամենը, որ արվում է ի՛մ դեմ,  ի՛մ  մանկահասակ երեխաների, ընտանիքիս անդամների: Եթե տիկին  Զոհրաբյանը ասում է, որ ինչ-որ «ֆեյքեր» ինչ-որ բան են գրում իր հասցեին, ապա իմ պարագայում  գրվում է իմ մանկահասակ երեխաների, իմ մահացած հոր վերաբերյալ: Նման հրապարակումներ են լինում: Ես ի՞նչ պետք է անեմ, ես էլ մտնեմ «Մուլտի գրո՞ւպ», ո՞ր կազմակերպությանը դիմեմ, ՅՈՒՆԵՍԿՕ –ի՞ն:

-Այսինքն՝ ինչ, «ֆեյքերը» առանց  որևէ ուղղորդման ինքնակազմակերպվո՞ւմ են ու ինչ-որ մեկի վրա սևեռվո՞ւմ:

– «Քաղաքացիական պայմանագրի»  կողմից «ֆեյքեր»  ունենալը  դուրս է  տրամաբանությունից:  Ինչու, որովհետև այսօր մեր խոսքն այնքան ազդեցիկ է, որ եթե օրինակ՝ ես  բան ունենամ  ասելու որևէ քաղաքական գործչի, ես դա կարող եմ անել՝ ունենալով ԱԺ ամբիոն, իմ էջը, և, ի վերջո, ձեզ՝ լրատվական դաշտը:  Եվ ինչի՞  համար  «ֆեյքեր» ունենանք. ինչ –որ բան կա՞, որ մենք չենք կարող անե՞լ  օրենքի սահմաններում: Կամ ինչ-որ բան կաշկանդո՞ւմ է անձամբ Նաիրա Զոհրաբյանի դեմքին ասելու մի բան ու դա  պետք է «ֆեյքերով» ասե՞լ: Ես ասել եմ անձամբ ու դեռ  այն ժամանակ, երբ եղել եմ ընդդիմություն ու իմ դեմ աշխատել են  ԱԱԾ-ն, Ոստիկանությունը ու մնացած բոլոր կառույցները: Ես այն ժամանակ «ֆեյքով» չեմ ասել, իմ դեմքով եմ ասել, հիմա ինչո՞ւ պետք է չասեմ:

-Ամեն դեպքում, ինչու Հայկ Մարությանը չընդունեց Նաիրա Զոհրաբյանի՝ առանց Նիկոլ Փաշինյանի իր հետ գալու ու բանավիճելու հրավերը և առաջարկեց հանդիպել «12»-ի ձևաչափով:

– Ներողություն եմ խնդրում, իսկ ի՞նչն է  խանգարում բոլորով գնալ բանավեճի:

Ձեր մրցակից քաղաքական ուժի քաղաքապետի թեկնածուն  ասում է, որ անգամ տեխնիկապես չի պատկերացնում, թե 12 հոգով ի՞նչ են քննարկելու և ինչպե՞ս:

-Տեսեք, թե այստեղ ինչ խորամանկություն է. եթե Հայկ Մարությանը, իրավիճակից ելնելով,  լինելով հիմնական ֆավորորիտը, միայնակ գնում է Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպման, սա դառնում է փաստացի պայքար երկուսի միջև: Այսինքն՝ սրանով ֆիքսվում է, որ կա 2 թեկնածու: Իսկ ինչո՞ւ պարոն Զուրաբյանը կամ Արտակ Զեյնալյանը չպետք է ունենան հնարավորություն՝ Հայկ Մարությանին հարցեր  տալու:

Նաիրա Զոհրաբյանն ասում է, թե տեխնիկապես հնարավոր չէ, չի պատկերացնում՝ 12-ի միջև քննարկումը:

-Տիկին Զոհրաբյանը քաղաքապետի թեկնածու է, պատգամավո՞ր, թե՞ ընկերության տնօրեն, թող մի հատ կողմնորոշվի: Հեռուստաընկերությունները հայտարարել են, որ իրենք պատրաստ են նման բանավեճ կազմակերպել: Իսկ ինքը ո՞նց է գտնում՝ հաղորդավարը պետք է տղամա՞րդ լինի, թե ՞ կին: Կա  12 թեկնածու, կլինեին 15, կլինեին 15 հոգով: Նաիրա Զոհրաբյանը ինչո՞վ է լավը Արտակ Զեյնալյանից: Եթե ինքն այդ հարցին պատասխանի, ես կպատասխանեմ, թե ինչու՞ Հայկն իր հետ հանդիպման չի գնում:

-Հանրապետականները,  և նաև Նաիրա Զոհրաբյանը, «ֆեյքային պատերազմների» հարցով դիմում  են եվրոպական կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին։  Սա ինչպես եք գնահատգում։

-Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ ինչ-որ բան է կատարվել, որ ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան ասել, բայց ես մշտապես դեմ եմ եղել թե՛ ՌԴ-ից, թե՛ ԵՄ-ից, թե՛  ԱՄՆ-ից Հայաստանի, Հայաստանի քաղաքացիների վրա «մարդ բերելուն»: Բայց, այնուամենայնիվ, իրենց իրավունքն է՝ նման կառույցներին դիմելը և նաև պատասխան ստանալը: Վստահ եմ, որ իրենց ասելու են, որ  իրենք չարաչար սխալվում են…   Մեզ մեղադրում են, որ մարդկանց բանտ ենք նետում, բայց բանտում կա  ընդամենը 1 հոգի՝ Մանվելը,մեզ մեղադրում են, որ լրատվամիջոցների վրա ճնշում ենք գործադրում, այն դեպքում, երբ այսօր «ամենաուժեղ կայքերից» մեկը վաճառում են: Բա եթե ԶԼՄ-ների վրա ճնշում կա, ինչու՞ են վաճառում, ո՞նց են վաճառում:

-Հանդիպակաց հարց՝ ինչու են բոլորը մեղադրում ՔՊ-ին:

-Ասելիք չունեն, որովհետև իրենք մտածում են, որ գնալու ենք քաղաքապետարան, իրենց պետք է տանք թաղապետի պաշտոն… այլ պաշտոններ…  Մտածում էին, որ պետք է մեր հետ կիսեին այն հաղթանակը, որ եղավ:

-Բայց կիսել են, կառավարություն հրավիրել եք իրենց, ուրեմն՝ ինչն է խնդիրը: 

-Մի հարց եմ ուզում տալ: Եթե հեղափոխությունը չհաղթեր, Ձեր հետ լավագույն դեպքում բանտից էի, չէ՞, խոսելու:  Փաշինյանն էլ: Իրենք այդ ժամանակ  կիսելո՞ւ էին մեր հետ մեր՝ 5-6-7-ական տարիները, որով դատապարտված էինք լինելու:  Թե՞ գալու էին բերդի մոտ «սելֆի» անեին, թողնեին գնային, ասելով, որ «այցելեցինք Ալեն Սիմոնյանին ու  Նիկոլ Փաշինյանին, նորմալ են»: Կիսելո՞ւ էին… թող այն ժամանակ կիսեին:

Բայյց այդ ամենով հանդերձ՝ իրենց  կառավարություն եք հրավիրել եւ պորտֆելներ տվել:

-Դա բարի կամքի դրսևորում էր և դա չի խոսում այն մասին, որ իրենք այնքան հզոր էին, որ հրավիրեցինք:   Պարոն Փաշինյանն իր ելույթում ասաց՝ ուզում եք քվեարկեք, ուզում եք՝  մի քվեարկեք:  Հիմա ինչ, եթե ժողովուրդը դուրս է գալիս, ինչ-որ մի քաղաքական գործիչ կարող է այդ մարդկանց ասել՝ չէ, ես կարող է չքվեարկե՞մ… թող չքվերակի… բայց նման բան ոչ ոք չի կարող անել․ ո՛չ ես, ո՛չ Նաիրա Զոհրաբյանը, ոչ ոք; Բոլոր այն քաղաքական գործիչները, որ ԱԺ-ում այսօր  նստած են, նաև ես,  թեև ես դեռ մի քիչ խոսելու տեղ ունեմ, բոլորս քաղաքական գործիչներ ենք՝ առանց ժողովրդի սատարման, քանի որ  այդ մարմինը՝ որպես քաղաքական ամբիոն, այսօր գոյություն չունի:  Սա ժամանակավոր մարմին է: Եվ ասել՝ «ես չեմ քվեարկի», «մենք հլը կմտածենք»… կներեք,  սա իրավիճակի ընկալման կատարյալ բացակայություն է, որովհետև այնպես չէ, չէ՞, որ հանրապետականների ուշքը գնում էր քվեարկելու համար:  Բայց կար քաղաքական իրողություն, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէր:

Անի Սահակյան