Պետք է քանդել Երևանում առկա կոռուպցիոն սխեմաները. ի՞նչ է առաջարկում Անահիտ Թարխանյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
Բոլորը

Երևանում այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը դժվար է լինելու, բայց ստիպված ենք անցնել այդ գործընթացով՝ քաղաքապետարանի հանդեպ վստահություն ձևավորելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի հանրություն» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը:

«Երևանում ավտոբուսներն այսօր չեն աշխատում, ավտոբուսային պարկի նույնիսկ 20 տոկոսը երթուղի դուրս չի գալիս: Պատճառն այն է, որ արդեն երկար տարիներ, այսպես ասած, «գծերի տերերը» վերահսկում են Երևան քաղաքում տրանսպորտի զարգացման ամբողջ գործընթացը: Միչև այս հարցը չլուծվի, չես կարող նաև միջազգային օպերատոր ներգրավել հանրային տրանսպորտի ոլորտում»,- նշեց Թարխանյանը:

Ըստ թեկնածուի՝ նույնը վերաբերում է աղբահանությանը. «Հենց այնպես չէ, որ այսօր ճգնաժամ է այս ոլորտում: Մենք «Սանիթեք»-ում ունենք համասեփականատեր, որի անունը չի բարձրաձայնվում: Եվ այն գումարները, որոնք պարտադիր պետք է գնային մեքենաների վերանորոգման, համակարգի զարգացման վրա, հանվել են բիզնեսից»:

Անահիտ Թարխանյանի խոսքով՝ հարկավոր է քանդել Երևանում գոյություն ունեցող կոռուպցիոն սխեմաներն ու ապագայում բացառել նման երևույթները: Երևանի քաղաքապետի թեկնածուն մայրաքաղաքում բազմաթիվ խնդիրներ է տեսնում՝ կառուցապատում, հանրային մայթերի սեփականաշնորհում, համատիրություններ և այլն, որոնք երևանցիները չեն կարող ինքնուրույն լուծել:

Շատ դեպքերում, ըստ նրա, մարդիկ քաղաքապետարան են դիմում, իսկ նրանց դատարան են ուղարկում. «Բայց դա ոչ բոլորն են անում, քանի որ պետք է թղթեր պատրաստել, իրավաբան վարձել… երևանցին չի կարող իր շահերը պաշտպանել»:

Անահիտ Թարխանյանն առաջարկում է հանրային խորհուրդ ձևավորել, որն անվճար ծառայություններ կմատուցի երևանցիներին՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու հարցով: Խորհուրդը պետք է համալրված լինի իրավաբաններով և այլ մասնագետներով:

«Երևանցիների խախտված իրավունքների վերականգնման համար, սակայն, պետք է պատասխանատվություն ստանձնի նաև քաղաքապետարանը, որովհետև դրանք հիմնականում խախտվել են կոռուպցիոն սխեմաների պատճառով: Այս բոլոր խնդիրների լուծումը դժվար գործընթաց է լինելու, բայց ստիպված ենք անցնել դրանով: Հակառակ դեպքում՝ հնարավոր չի լինի երևանցիների կողմից քաղաքապետարանի հանդեպ վստահություն ձևավորել»,- հավելեց Անահիտ Թարխանյանը: