Երևանի դարդ ու ցավը թողած՝ մարդիկ քաղաքական մանիպուլյացիաների մեջ են մտել. ավագանու թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

Երևանի դարդ ու ցավը թողած՝ մարդիկ քաղաքական մանիպուլյացիաների մեջ են մտել, չգիտես՝ ինչ են ուզում անել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի հանրություն» դաշինքից Երևանի ավագանու թեկնածու Արամ Գրիգորյանը:

Իրենք, ըստ թեկնածուի, Երևանի կառավարումը ստանձնելով՝ այն իրականացնելու են ի շահ երևանցու: «Բոլորդ գիտեք՝ մինչև հիմա ինչպես է իրականացվել Երևանի կառավարումը, սակայն պետք է գերակա լինի երևանցու շահը, երևանցու իրավունքը: Որպես օրինակ նշեմ, որ Երևանի քաղաքապետարանի կազմում կա իրավաբանական վարչություն, բայց որևէ անգամ այն չի զբաղվել Երևանի քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ: Նրանք հիմնականում զբաղվում են կորպորատիվ իրավունքների պաշպանությամբ»,- նշեց Արամ Գրիգորյանը:

«Երևանի հանրություն» դաշինքի ավագանու թեկնածուն առաջարկում է Երևանին վերաբերող խնդիրները լուծել հանրային քննարկման միջոցով: Ուսումնասիրել են միջազգային փորձն ու նշում են. աշխարհում գոյություն ունի հանրային լսումների ինստիտուտ:

«Երևանցուն, նրա շահերին և քաղաքի շահերին վերաբերող ցանկացած հարց հենց այնպես չպետք է որոշվի, պետք է հանրային քննարկում անցնի: Այս խնդիրն առաջանում է նաև՝ կապված բյուջեի հետ: Բյուջեն շատ ու քիչ չի լինում, պարզապես պետք է այն լավ կառավարել: Անցած տարիներին Երևանի բյուջեն ոչ արդյունավետ է ծախսվել. մեծ աշխատանքներ, մեծ ծրագրեր են իրականացվել՝ առանց հանրության հետ համաձայնեցնելու, արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,- հավելեց Արամ Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։