Հրամանատարը պետք է լինի հոգեբան, լինի կիրթ, հավատ ներշնչի մեր զինվորներին. ինքնասպանության թեմայով սեմինար է անցկացվել

Լուրեր

13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի և առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների և զորամիավորման զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու երևույթների պատճառներն ու դրանց նպաստող պայմանների վերլուծության, կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2018թ.  սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մշակույթի կենտրոնում կազմակերպվել է «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով մեթոդա-գործնական սեմինար. տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Սեմինար-պարապմունքի ընթացքում մասնակիցները ներկայացրել են երևույթի հետ կապված հոգեբանական խնդիրները, դրանց ծնող պատճառները, նպաստող պայմանները, ապա՝ կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Ամփոփելով սեմինարը, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը նշել է. «Մենք՝ հրամանատարներս, պետք է ամեն ինչ անենք ստորաբաժանումներում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելու համար: Յուրաքանչյուրս պետք է լինի հոգեբան, լինի կիրթ, հավատ ներշնչի մեր զինվորներին, որ հասնենք առավելագույն վստահության նրանց կողմից: Պետք է է´լ ավելի ուժեղացվի նաև բանակ-դպրոց-հասարակություն կապը, և ամեն ինչ լավ կլինի»: