Որ Երևանը մատչելի քաղաք դառնա․ ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը

Լուրեր

11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Երևանը հաշմանդամության խնդիր ունեցողների համար մատչելի քաղաք դարձնելու համար իրենց ծրագրերում ներառել են  մի շարք դրույթներ, որոնք միտված են քաղաքը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարավետ դարձնելուն։  «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով քննարկման ժամանակ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացրին իրենց տեսլականը խնդիրների լուծման համար։

Ըստ  «Լույս» դաշինքի անդամ  Սերյոժա Օհանջանյանի՝ ժամանակակից Երևանում իրենք տրանսպորտային համակարգը մատչելի են դարձնլու թե՛ հենաշարժողական,  թե՛ զգայական խնդիրներ ունեցողների համար։ «Մատչելի ենք դարձնելու նաև մետրոպոլիտենը, իսկ քաղաքաշինական նորմերի պահպանմամբ նոր կառուցվող շենք-շինությունները լիովին կհամապատասխանեն հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին»,- ասաց Սերյոժա Օհանջանյանը՝ ընդգծելով, որ նաև ներառական կրթության հարցը՝ ինչպես դպրոցներում, այնպես էլ նախակրթարաններում դրված է դաշինքի նախընտրական ծրագրում։

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Աշոտ Ամիրզադյանը նշեց, որ իրենց կուսացկության համար առաջնային է ապահովել նոր օրենսդրություն, որպեսզի այն ավելի սոցիալականացվի և հաշմանդամություն ունեցող քաղաքացիները չդիտարկվեն որպես հիվանդներ, ինչպիսին դիտարկվում են գործող օրենսդրությամբ։

Աշոտ Ամիրզադյանը նաև նկատեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը մեծ ուշադրություն է դարձնում վերականգնողական կենտրոնների որակին։

ՀՅԴ-ի ներկայացուցիչ Ալեսյա Բեջանյանն էլ հաշմանդամություն ունեցող  անձնաց համար Երևանը մատչելի և հարմարավետ քաղաք դարձնելու համար կարևորեց պետական համակարգում այս խնդրի նկատմամբ լուրջ վերահսկողությունը: «Թեքահարթակներ, ավտոբուսներ, վերելակներ, սրանց նկատմամբ պետք է լուրջ վերահսկողություն կիրառվի, ամոթ չէ սովորելը, կարելին է նաև մեր երկրում կիրառել աշխարհի լավագույն փորձը»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։

«Իմ քայլը» դաշինքի անդամ Եվա Թովմասյանն էլ խնդրի վերաբերյալ նկատեց, որ ներառականությունը  իրենց դաշինքը հռչակել է որպես Երևանի կառավարման առանցքային հարցերից մեկը, որը պետք է ընկալելի լինի ամբողջ հաասարակության համար։ «Պետք է ապահվել այնպիսի միջավայր, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների շահերը պաշտպանեն ոչ միայն այդ համայնքի ներկայացուցիչները, այլ ողջ հասարակությունը։ Մեր ծրագրում ներառականության հիմնախնդիրն անցնում է կարմիր թելով։ Տրանսպորտի, մայթերի, թեքարահարթակների հարմարեցում, թեքահարթակների քարտեզավորում, բազմաբնակարան շենքերում համապատասխան վերելակների  ապահովում, կրթության ոլորտում ներառականության ապահովում։ Սրանք այն խնդիրներն են, որոնք մեր դաշինքը դրել է իր ծրագրում»,- ասաց Եվա Թովմասյանը։

«Ռեֆորմիստներ» կուսակցության ավագանու թեկնածու Գրետա Հովհաննիսյանն էլ կարևորեց ներառականությունը նախակրթարաններից սկսելու անհրաժեշտությունը և ասաց, որ ր ներառականությունը  մանկապարտեզից սկսելու պարագայում դպրոցում մենք կբացառենք այն դեպքերը, երբ աշակերտները դժվարանում են շփվել հաշմանդամություն ունեցող աշակերտների հետ։

Գրետա Հովհաննիսյանը նաև կարևորեց անհրաժեշտ դիդակտիկ նյութերի ապահովումը և շեշտեց՝ իրենց կուսակցության առաջնահերթությունը ներառական մանկապարտեզների ապահովումն է։

«Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Խաչատրյանը, խոսելով Երևան քաղաքի քաղաքաշինական խնդիրների մասին՝ նշեց, որ  Երևան քաղաքը հաշմանդամություն ունեցող մարդկանց, կարծես թե, անտեսում է՝ նրանց համար շարունակելով մնալ ոչ մատչելի և ասվածի ապացույցը ՝ չափանիշներին չհամապատասխանող թեքահարթակներն ու մայթերն են։

«Թեև հնարավոր  չէ արդեն իսկ կառուցված բոլոր բնակելի շենքերը հարմարացնել, սակայն կարելի է  հաշմանդամություն ունեցող քաղաքացիների տները տեղափոխել առաջին կամ 2-րդ հարկեր, իսկ այս հարցում տների փոխանակման միջև առաջացած տարբերությունները կարող է փոխհատուցել պետությունը»,-ասաց Մարիամ Խաչատրյանը՝ շեշտելով, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար քաղաքը մատչելի դարձնելու լուծումներ ներկայացրել է «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր ծրագրային դրույթներում։

«Երևանի հանրություն» դաշինքի անդամ Արմինե Դավթյանն էլ ասաց, որ  բացի մատչելիությունից, իրենց համար կարևոր է կրթական իրավունքից օգտվելու պայմանը, որի մեջ մտնում է նաև ուսուցիչների վերապատրաստումներն ինչպես նախակրթական հաստատություններում, այնպես էլ դպրոցներում և բուհերում։

«Կրթության համակարգում մեծ աշխատանք կա կատարելու, իսկ ընդհանուր ներառումը բավականին լուրջ տարրեր է պահանջում, ինչին պետք է ներգրավվել ինչպես բժիշկների, այնպես էլ շինարարներին և այլ ոլորտի մասնագետների։ Մոնիթորինգ պետք է անել՝ հասկանալու համար, թե որտեղից պետք է սկսել»,- ասաց նա։