Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը: Մեր թիմի բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել: Մեծահասակներից Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը երրորդ տեղն է զբաղեցրել բազմամարտում եւ օղակներում: Երիտասարդներից Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում եւ օղակների վարժությունում: Պտտաձողում Սմբատյանը երկրորդն էր: Գագիկ Խաչատրյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել …