Եթե Հայաստանը զրկվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նախագահությունից, ապա դրա ողջ քաղաքական պատասխանատվությունը կընկնի Նիկոլ Փաշինյանի վրա. Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ը ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

-Պարո՛ն Շարմազանով, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել և նշել, որ իր՝ քաղաքականություն վերադարձը կարող է լինել կուսակցությունների աջակցությումբ։ Արդյո՞ք ՀՀԿ-ն կարող է դառնալ այդ կուսակցություններից մեկը։

-Ես արդեն նշել եմ, որ Ռ․ Քոչարյանի ակտիվ քաղաքական գործունեությունը չպետք է ընդունել սվիններով։ Նա իրավունք ունի և արդեն վերադարձել է քաղաքականություն, դրա համար ունի իր բոլոր հիմքերը, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի աջակցությանը, ապա մենք արդեն տվել ենք մեր 5 կետերը, որով մենք գնալու ենք առաջ։ Կան շատ մտահոգություններ, որոնք կիսում են թե՛ պարոն Քոչարյանը, թե՛ այլ գործիչներ․ նույն ժողովրդավարության հարցում նույն կառավարության մաս կազմող ուժերը տեսնում են խնդիրներ, նշում են, որ ՀՀ-ում կա քաղաքական տեռոր, իսկ կան նաև անդամներ, որոնք Փաշինյանի հետ կողք կողքի էին նստում կամ շատ մոտ, որոնք ասում են, որ Փաշինյանը ճիշտ կանի, որ ներողություն խնդրի հայ ժողովրդից կամ անձամբ իրենցից։

-Բայց հանրապետականների հետ նրանց հնարավոր համագործակցությունը դարձավ Փաշինյանի սուր քննադատության պատճառը։

-Կարծում եմ, որ Փաշինյանը ինֆորմացիայի պակաս ունի։ Ես չեմ բացառում, որ ՀՀԿ-ի շարքերում կլինեն շատերը, որոնք այսօր կպաշտպանեն Կարգին Հայկոյին։ ՀՀԿ-ն բազմահազարանոց կուսակցություն է և ՀՀԿ-ի յուրաքանչյուր անդամ ազատ է ընտրել նրան, ում ցանկանում է։ Եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ից մի մասը արդեն դուրս է եկել, բայց Երևանի քաղաքացիներ են, ապա նրանք կարող են ընտրել ում ուզեն։ Ես չեմ բացառում, եթե վաղը կամ մյուս օրը Կարգին Հայկոն ընտրվի կամ չընտվի քաղաքապետ, կարող է նրան ձայն տվողների շարքերում լինեն հանրապետականներ։

-Դրանք առանձին քաղաքացիներ են, բայց քաղաքական թիմի աջակցությունն այլ բան է։

-Առիթ ունեցել եմ նշելու, որ ՀՀԿ-ն այս ընտրություններին չի աջակցում ոչ մի ուժի, չեմ բացառում, որ առանձին ՀՀԿ-ականներ կարող են աջակցել հենց Կարգին Հայկոյին։ Ինչո՞ւ Փաշինյանը ՀՀԿ-ի հետ չի համագործակցում, երբ հանդիպում է Արա Բաբլոյանի հետ, նա ՀՀԿ-ից չէ՞։ Եթե հանրապետականներն այդքան քըխ են, ինչո՞ւ է մեզ հետ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ծավալում։ Վերադառնալով պարոն Քոչարյանին՝ պետք է ասեմ, որ մենք պատրաստ ենք համագործակցել այն բոլոր ուժերի հետ, որոնց օրակարգը կհամընկնի մեր օրակարգի հետ։ Միևնույն ժամանակ նշեմ, որ ՀՀԿ-ն ունի իր սեփական օրակարգը, իսկ թե 2-րդ նախագահն ի՞նչ օրակարգով հանդես կգա, դա բացառապես 2-րդ նախագահի գործն է։

– Եթե առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով կանգնի դատարանի առաջ և ապացուցվի նրա մեղավորությունը, այդ պարագայում նրա հետ Ձեր համագործակցությունը կրկի՞ն հնարավոր կհամարեք։

-Եթե-ներով հարցերին հակված չեմ պատասխանելու, ավելի շատ հակված եմ պատասխանել, որ «Մարտի 1»-ի ողջ գործը, որը կա Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի մասով, հստակ երևում է, որ այնտեղ կա քաղաքական պատվեր և շատ է մեծ հավանականությունը, որ այդ քրեական գործը կջարդվի, որովհետև ինչպես դատավորներից մեկն է ասում, դա ջուր է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։