Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացել է ֆուտբոլի կանանց 2027թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու վիճակահանությունը։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C 6 խմբում, որտեղ մրցակիցներն են Բելառուսի և Ղազախստանի թիմերը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ ԱԱ-2027-ի որակավորման փուլը կմեկնարկի 2026թ․ մարտի 3-ին։

