Իրանը 2021թ․ վերջից ՌԴ-ին 2,7 միլիարդ դոլարի բալիստիկ և զենիթային հրթիռներ է մատակարարել. Bloomberg

Լուրեր

30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանը Ռուսաստանին շուրջ 2,7 միլիարդ դոլարի բալիստիկ և զենիթային հրթիռներ է մատակարարել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն արևմտյան անվտանգության պաշտոնյայի, փոխանցում է Current time-ը։

Նշվում է, որ Թեհրանը պայմանագրեր է կնքել Մոսկվայի հետ 2021 թվականի հոկտեմբերից սկսած՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումից մի քանի ամիս առաջ։ Դրանց թվում են հարյուրավոր «Ֆաթահ-360» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, շուրջ 500 այլ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ և 200 զենիթային հրթիռներ։ Գործակալության տվյալներով՝ Իրանը մատակարարել է միլիոնավոր փամփուշտներ և արկեր, ինչպես նաև Shahed-136 անօդաչու թռչող սարքեր և համատեղ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել Ռուսաստանին դրանք արտադրել ներքին շուկայում՝ Geran-2 անվամբ, 2023 թվականի սկզբին կնքված 1,75 միլիարդ դոլարի պայմանագրի շրջանակում։

Ընդհանուր առմամբ, արևմտյան աղբյուրները գնահատում են, որ Ռուսաստանը 2021 թվականի վերջից ի վեր իրանական զենքի գնման  վրա ծախսել է ավելի քան 4 միլիարդ դոլար։

The Washington Post-ն առաջին անգամ 2022 թվականի աշնանն էր հաղորդել, որ Իրանը կարող է փոքր հեռահարության հրթիռներ փոխանցել Ռուսաստանին՝ «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքերից բացի։ 2024 թվականի փետրվարին Reuters-ը հաղորդել էր, որ Իրանը 2024 թվականի հունվարից Ռուսաստանին է մատակարարել մոտ 400 «Fateh-110 Zolfaghar» տեսակի բալիստիկ հրթիռներ, որոնք ունեն մինչև 700 կմ հեռահարություն։

2024 թվականի սեպտեմբերին մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իրանը Ռուսաստանին է փոխանցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների խմբաքանակ: The Times-ի տվյալներով՝ Ռուսաստանը ստացել է ավելի քան 200 «Ֆաթահ-300» (կամ «Ֆաթահ-360») բալիստիկ հրթիռ: 2025 թվականի մայիսին հաղորդվել էր, որ Իրանը մտադիր է Ռուսաստանին փոխանցել «Ֆաթահ-360» հրթիռների արձակման սարքեր:

Մոսկվայի և Թեհրանի միջև մերձեցումը նոր թափով զարգացել է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումից հետո, որը հետագայում հանգեցրեց Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը («Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային աջակցելու» համար):

Իրանի իշխանությունները հերքում են Ռուսաստանին բալիստիկ հրթիռների փոխանցումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի