«Տեխնիկական անսարքության պատճառով ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչի արդյունքում առաջացել է մեծ քանակի ծուխ»,- քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Տրանսպորտի վարչության պետ Բեգլար Կիրակոսյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը համացանցում տարածված թանձր ծուխ արձակող «Higer» մակնիշի ավտոբուսի տեսանյութին։ Պաշտոնյայի խոսքով՝ վարորդը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։ «Շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար վարորդը ստացել է գրավոր …

