Ռուսաստանը կենտրոնանում է Հայաստանի վրա․ 165 մլն դոլար կծախսվի արտերկրում փափուկ ուժի ընդլայնման վրա․ OC Media

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսաստանի նախագահի աշխատակազմը դրամաշնորհի միջոցով կֆինանսավորի իր փափուկ ուժի ընդլայնումը արտերկրում, մասնավորապես, կենտրոնանալով Հայաստանի վրա, ռուսական ՌԲԿ-ին ասել են աղբյուրները: Ըստ որոշ տեղեկությունների՝ նախագծի բյուջեն կկազմի շուրջ 13 միլիարդ ռուբլի (165 միլիոն դոլար)։ Աշխատանքները կղեկավարի Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն: Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։

2025 թվականի մայիսին ռուսական «Վեդոմոստի»-ին հաղորդել էր, որ Կիրիենկոն «հանձնարարական կունենա»՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «փափուկ ուժի» միջոցով առաջ մղել ռուսական շահերը Հայաստանում։

Կիրիենկոն, իր ենթակայության տակ գտնվող գերատեսչությունների աշխատակիցների հետ միասին, «սկսել է աշխատել Հայաստանի թեմայով», ինչը, առաջին հերթին, «նշանակում է աշխատանք նախագահի շահերից ելնելով, քանի որ դա կապահովի պետական ​​խնդիրների կատարումը», մեջբերում է «Վեդոմոստի»-ն իր աղբյուրներին։

Լրատվամիջոցն այդ ժամանակ նաև նշել էր, որ «կատարվելու է տեղեկատվական, այլ ոչ թե ընտրական աշխատանք», և որ Կիրիենկոյի օրակարգն արդեն ընթացքի մեջ է։

«Հայաստանի ղեկավարությունը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչն անընդունելի է Ռուսաստանի պետական ​​քաղաքականության տեսանկյունից»,- «Վեդեմոստի»-ին ասել էր աղբյուրներից մեկը։

ՌԲԿ-ի հաղորդումը մանրամասնում է նախագծի վերաբերյալ որոշ հարցեր և լրացուցիչ ապացույցներ տալիս  այն մասին, թե որքան կարևոր է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը Կրեմլի համար։

Մինչ աղբյուրը նշել է, որ նախագիծը կտարածվի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ինը երկրներում, ինչպես նաև Աֆրիկայում և այլ տարածաշրջաններում, 2026 թվականի հիմնական ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանը։ Նախագահական վարչակազմի կողմից ֆինանսավորումից բացի, ըստ ՌԲԿ-ի աղբյուրների, կառավարությունն ակնկալում է, որ այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Ռուսաստանի Միջազգային մարդասիրական համագործակցության դաշնային գործակալությունը (Ռոսսոտրուդնիչեստվո) և RT լրատվամիջոցը, նույնպես կունենան ներդրում այլ ձևերով։

Հայաստանում առաջադրանքներից մեկը, հավանաբար, կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմության մոբիլիզացիան ընտրություններից առաջ։ Մինչ Փաշինյանը պահպանել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ 2025 թվականի ընթացքում մի քանի անգամ այցելելով այդ երկիր, ազդեցիկ ռուս մեկնաբանները խստորեն քննադատել են նրան և չեն թաքցրել, որ կցանկանային տեսնել փոփոխություն Հայաստանի կառավարությունում և արևմտամետ կողմնորոշման մեջ։

Վերջին ամիսներին հայ և միջազգային փաստերի ստուգման մասնագետները նկատել են Հայաստանին ուղղված ապատեղեկատվության աճ, որը գալիս է ռուսական կամ Կրեմլի հետ կապված գործիչներից, ինչպես նաև թուրքական և ադրբեջանական աղբյուրներից։

Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ կապերի ազատ անկումը մեծապես սկսվեց Ռուսաստանի և Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից աջակցության բացակայությունից հետո՝ 2021 և 2022 թվականներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների ժամանակ։

Մեկ այլ կարևոր պատճառ էր Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների անգործությունը, երբ Ադրբեջանը տարածաշրջանը դրել էր ինը ամսվա շրջափակման մեջ և ստիպել նրան հանձնվել 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած կայծակնային հարձակման ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի