«Չեմ հավատում, որ այս ամենն իրական է»․ Վիգեն Էուլջեքչյանի կինը չկարողացավ զսպել հուզմունքն օդանավակայանում

Լուրեր

27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանից Հայաստանին փոխանցված Վիգեն Էուլջեքջյանի կինը Հայաստանում է, օդանավակայանում լրագրողներին տեսնելով չկարողացավ զսպել արցունքները։

«Հիմա ես ուզում եմ տեսնել Վիգենին, սա ամենակարևոր բանն է ինձ համար։ Հետո կմտածեմ մնացած ամեն ինչի մասին: Չափազանց ուրախ եմ, չեմ հավատում, որ այս ամենն իրական է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Լինդան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիգենի որդին պատրաստվում է ամուսնանալ։ Լինդան լրագրողներին ասաց, որ որդին պսակադրվելու է, երբ Վիգենը Լիբանան վերադառնա։

Օդանավակայանում Լինդային դիմավորելու էր եկել նաև Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը․ «Տեղեկացանք, որ Հայաստանում դիմավորող այս պահին, ոնց որ, չկա, քանի որ իրենք Հայաստանում մշտական բնակության մեջ չեն ու որոշեցինք գանք դիմավորենք, իրեն տեղեկացրեցինք, շատ ուրախացել է, հիմա սպասում ենք, որ իրեն դիմավորենք և միասին արդեն գնանք «Մուրացան» հոսպիտալ, որտեղ պահվում են մեր տղաները»։

Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում հայտնեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

«Նրանք նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան»,- գրել է Փաշինյանը։

Եվգենյա Համբարձումյան