ՀՀ ՄԻՊ-ը նույնպես խստորեն դատապարտել է Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքը, ինչի հետևանքով սպանվել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և Ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը: Նման ծանր հանցանքները խարխլում են հասարակական անվտանգությունը և վտանգում իրավունքի գերակայության …

