Բաքուն արտերկրում բնակվող ադրբեջանցի հայտնի բլոգերին ու լրագրողներին հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հեռակա կարգով դատապարտել է արտասահմանում բնակվող ու Ադրբեջանի իշանություններին քննադատող ադրբեջանցի բլոգեր Աբիդ Գաֆարովին և լրագրողներ Սևինջ Օսմանգըզիին և Բեյդուլլա Մանաֆովին։ Դատավոր Նիգար Իմանովայի նախագահությամբ անցկացված դատավարության ընթացքում նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։

Նրանք հիմնականում մեղադրվում են «պետության դեմ բացահայտ կոչերի», «կրկնվող հանցագործություններ կամ մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործությունների մեջ»։

ԱՄՆ-ում բնակվող լրագրող Սևինչ Օսմանգիզին հերքում է այս մեղադրանքները։

Աբիդ Գաֆարովն էլ հայտարարել է, որ ինքն անկարգությունների կամ բախման կոչ չի արել։

Նախկինում դատավճիռներ էին կայացվել արտասահմանում բնակվող բլոգերներ Օրդուխան Բաբիրովի (Թեյմուրխան), Օրխան Աղաևի, Թուրալ Սադիգլիի, Ռաֆայել Փիրիևի, Էլշադ Մամեդովի, Սուլեյման Սուլեյմանլիի և Գուրբան Մամեդովի նկատմամբ։ Դատավճռի համաձայն՝ Գուրբան Մամեդովը և Թուրալ Սադիգլին դատապարտվել են 14 տարվա ազատազրկման, իսկ Սուլեյման Սուլեյմանլին, Օրդուխան Թեյմուրխանը, Օրխան Աղաևը, Ռաֆայել Փիրիևը և Էլշադ Մամեդովը՝ 9 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի