Բաքուն արտերկրում բնակվող ադրբեջանցի հայտնի լրագրողների, փորձագետների նկատմամբ հետախուզում է հայտարարել, հեռակա կալանավորել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել արտասահմանում բնակվող ադրբեջանական մեդիայի հայտնի ներկայացուցիչների դեմ, հաղորդում է Meydan TV-ն։

Մասնավորապես, լրագրող Սևինջ Օսմանգըզին և բլոգեր Աբիդ Գաֆարովը, որոնք բնակվում են արտասահմանում, կանչվել են Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչություն։ Երկուսն էլ մեղադրվում են Քրեական օրենսգրքի լուրջ հոդվածներով՝ 220.2 (կոչեր պետական ​​պաշտոնյայի օրինական պահանջներին ակտիվ անհնազանդության, քաղաքացիների նկատմամբ զանգվածային անկարգությունների և բռնության) և 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր՝ նույն գործողությունների համար, որոնք կատարվել են կրկնակի անգամ կամ անձանց խմբի կողմից):

Լրագրող Սևինջ Օսմանգըզիի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Օսմանգըզին, որը հայտնի յութուբյան ալիքի հիմնադիր և հաղորդավար է, մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ  մեղադրանքները զարմանալի չեն։

«Եթե դուք YouTube ալիքի հաղորդավար եք, ամեն օր եթեր եք դուրս գալիս և անդրադառնում ռեժիմի շահերին, ապա  պոտենցիալ թիրախ եք»,- ասել է նա։

Հերքելով բոլոր մեղադրանքները՝ լրագրողը շեշտել է. «Դա խոսքի նկատմամբ վախ է»։

Գլխավոր դատախազության քննչական վարչությունը պաշտոնական ծանուցում է ուղարկել մեղադրյալ բլոգեր Աբիդ Գաֆարովին՝ համաձայն Քրեական օրենսգրքի 467-13.4 հոդվածի։ Քանի որ բլոգերն Ադրբեջանում չէ, նա նույնպես հետախուզվում է։ Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ հեռակա կալանքի որոշում է կայացրել։

Գաֆարովը մեկնաբանել է իրավիճակը իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ իր գործունեությունը չի ներառում անկարգությունների կամ բռնության կոչեր. «Մինչ այժմ ես ոչ ոքի անկարգությունների կամ բախման չեմ կոչ արել: Բայց կառավարության կողմից բոլոր քաղաքական և սոցիալական ինստիտուտների ոչնչացումն ինքնին մեզ մղում է քաղաքացիական բախման»:

Արտերկրում բնակվող հայտնի լրագրող, բլոգեր Բեյդուլլա Մանաֆովը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 283.1 հոդվածներով, հայտարարվել է միջազգային հետախուզում: Բաքվի Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ հեռակա կալանքի որոշում է կայացրել։ Նա 2025 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, կանչվել է գլխավոր դատախազության գլխավոր քննչական վարչություն:

Դարձյալ արտերկրում բնակվող ադրբեջանցի հայտնի պատմաբան, հասարակական գործիչ Ալթայ Գոյուշովին ևս մեղադրանք է առաջադրվել (նա դեմ է հանդես եկել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային, կոշտ քննադատում է Իլհամ Ալիևին)։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով, հետախուզում է հայտարարվել։ Բինագադիի շրջանային դատարանի 2025 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հեռակա կալանավորումը։

Արտերկրում բնակվող ադրբեջանցի հայտնի քաղաքական մեկնաբան և անվտանգության փորձագետ Արաստուն Օրուջլուն ևս կանչվել է Գլխավոր դատախազություն։ Օրուջլուի գործով որոշում է կայացվել՝ մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով։ Նրա նկատմամբ ևս հետախուզում է հայտարարվել։ Այս տարվա փետրվարի 23-ին Բինագադիի շրջանային դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը հեռակա կարգով:

Իրավապաշպանները կարծում են, որ այս քրեական գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են երկրից դուրս գործող ադրբեջանական անկախ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշում գործադրելուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի