Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի ու Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցության հարթակների և գործիքների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև հետագա քայլերը։

Նշվում է, որ  Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի և հեռանկարների մասին և փոխանցել Ադրբեջանի  դիրքորոշումը։ Բարձր են գնահատվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները։

Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի