Կինոռեժիսոր, «Պարալելս» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանն արդեն 12 օր հացադուլի մեջ է։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում կինոռեժիսորը ներկայացրեց ստեղծված իրավիճակը և իր պահանջը։ «2015-ին որոշեցի նկարահանել «Տատիկիս վարսերը» ֆիլմը և Ազգային կինոկենտրոնի հետ կնքել պայմանագիր առ այն, որ վերջինս 2016-18թթ․ կհատկացնի ֆիլմի բյուջեի մինչև 30%-ը՝ 88 մլն դրամ: Կարճ ժամանակ անց, սակայն, Մշակույթի նախարարությունից տեղեկացրին, …

