Պարզ չի՞ Սերժ Սարգսյանն ինչի ա մեղավոր․ չփորձեք ինձ ու իրենց դնել նույն հարթության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
Բոլորը

Մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու վրա եք դնում, ասում են ամեն մարդ չի կարող բիզնեսով զբաղվել և հենց այստեղ է, որ բախվում են հին ու նոր մտածողությունները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բիզնեսով, ասում են, կարող են առանձահատուկ մարդիկ զբաղվել, ովքեր ունեն ախպերներ, ախպոր ախպերներ, մաֆիոզ կապեր, քիլերներ։ Սովորական քաղաքացին ինչպե՞ս կարող է բիզնեսով զբաղվել։ Ասում են՝ ամեն քաղաքացի չի՛ կարող ՀԴՄ պահանջել, որովհետև քաղաքացին ո՞վ է, որ ՀԴՄ պահանջի։ Ասում եք՝ այ վարչապետն ու Կառավարությունը կանեն։ Եվ դուք ուզում եք ասել, որ դե՞մ եք սուպերվարչապետական համակարգին։ Երեք օր դուք քարոզում եք, որ այս երկիրը պետք է լինի սուպերվարչապետական․ կլինի վարչապետ ու Կառավարություն ու բոլոր հարցերը կլուծեն՝ մեղրը կարտահանեն, փեթակը տեղից տեղ կտեղափոխեն, կարմրախայտի հարցը կլուծվի»,- նշեց Կառավարության ղեկավարը՝ անդրադառնալով իր կողմից հնչեցված մեկ այլ արտահայտության վերաբերյալ քննադատություններին։

«Ես ասում եմ աղքատությունը գլուխներում է։ Ես սա ասում եմ որպես մի մարդ, որն այդ ամբողջ ճանապարհն անցել է ծայրից ծայր, մի մարդ, որը երբ 1991 թվականին ԵՊՀ-ի ուսանող է դարձել, ընտանիքն ի վիճակի չի եղել վարձավճարը վճարելու, և ես իմ գլխում այդ աղքատությունը հաղթահարել եմ»,- պատմեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև իր և նախորդ իշխանության միջև անցկացված համեմատականների մասին։ «Պարզ չի՞, թե Սերժ Սարգսյանն ինչով է մեղավոր․ մեղավոր էր նրանով, որ ասում է այո՛ ամեն մարդ չի կարող բիզնեսով զբաղվել, կգա կկզի, կմուծվի, նոր կկարողանա բիզնես անել, մեղավոր ա նրանով, որ ախպերն ամեն տեղ 50 տոկոս փայ ա էր մտած։ Չփորձեք մյուս անգամ ինձ ու նրանց դնել նույն հարթության վրա, ձեզ ու իրենց դրեք նույն հարթության մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան