Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո գումարված կայուն զարգացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական ֆորումին. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը: Իր խոսքում նախարար Մնացականյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։ Նա …