Կալիֆոռնիայում անտառային հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Փարադայս քաղաքը: Այս մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով տեղի փրկարարներին: Արտակարգ իրավիճակների ծառայությունների գնահատմամբ՝ շուրջ 2 հազար շինություն է ոչնչացվել: Սան Ֆրանցիսկոյից 220 կմ հեռավորությամբ գտնվող Փարադայսը 27 հազար բնակիչ ուներ: Կրակի տարածման սպառնալիքի հետ կապված ավելի վաղ հայտարարվել է զանգվածային տարհանման մասին: Իրադրությունը բարդացել է եղանակի պատճառով. …

