Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստում գործադիրը փոփոխություն կատարեց ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման մեջ, որի ընդունումից հետո ծագել էին որոշակի խնդիրներ, մասնավորապես՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների գծով հատկացումները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող դրամաշնորհների հետ կապված: Ընդ որում՝ պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև ունեցող …

