«Էներգաիմպեքս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորություններն անցան Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը

Լուրեր

09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Էներգաիմպեքս» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:

Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն ընդգրկվել էր «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի ցանկում:

2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ էլետրական էներգիայի ներկրման և արտահանման գործունեությունն իրականացվելու է առանց էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման լիցենզիայի, և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցները ներկրումը և արտահանումն իրականացնելու են իրենց լիցենզիաների շրջանակում։

Սակայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում էլեկտրական էներգիայի բաշխման (ՀԷՑ ՓԲԸ) և փոխադրման (ԲԷՑ ՓԲԸ) լիցենզիա ունեցող անձինք զրկվել են ներկրում կամ արտահանում իրականացնելու իրավունքից և հանդես են գալու բացառապես որպես շուկային ծառայություններ մատուցող սուբյեկտներ, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք կարող են միայն արտահանել սեփական արտադրության էլեկտրական էներգիան։

Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներկայում էլեկտրական էներգիայի ներկրում կամ արտահանում իրականացնող անձինք այլևս իրավունք չեն ունենալու իրենց լիցենզիաների շրջանաում իրականացնել այդ գործառույթները։

Ուստի էլեկտրաէներգիայի արտահանման և ներկրման իրականացումն ապահովելու նպատակով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է գտնում իր ենթակայությամբ ունենալ այդպիսի ձեռնարկություն, որն իրավունք ունի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, մեծածախ շուկայում վաճառելու և արտահանելու, որպիսին է էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող «Էներգաիմպեքս»-ը: