Կառավարության ծրագիրն ԱԺ կուղարկվի մինչև փետրվարի 8-ը. դեռ խմբագրական խնդիրներ կան

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Կառավարության փետրվարի 6-ի նիստում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր ՀՀ Կառավարության ծրագրի մասին որոշման նախագծին: Հարցը զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ դեռ մի շարք խմբագրական հարցեր կան, ուստի առաջարկում է մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը՝ փետրվարի 8-ը, այդ աշխատանքներն ավարտել, որից հետո նոր ուղարկել Ազգային ժողով:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ հետաքրքրվեց՝ արդո՞ք Կառավարության առաջարկվող ծրագրում նախատեսվում է դատարանների արդյունավետության բարձրացման հետ կապված ավելացնել դատավորների թիվը:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ առաջարկվում է դատարանների ծանրաբեռնվածության հարցը լուծել նաև վեճերի լուծման այլընտրանքային տարբերակներ ներդնելու միջոցով:

Արտակ Զեյնալյանի հարցին արձագանքեց նաև Մհեր Գրիգորյանը. «Կա հիմնավոր կասկած, որ դատարանները ծանրաբեռնված են պրոցեսներով, ոչ թե վեճերով, ըստ այդմ էլ՝ կարծում ենք, որ այդ պրոցեսների և այլընտրանքային վեճերի լուծման տարբերակները նախ մշակվեն, որից հետո նոր խոսենք ծանրաբեռնվածության մասին»:

Լսելով այլ գերատեսչությունների ղեկավարների նկատառումները Կառավարության ծրագրի վերաբերյալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Կառավարության ծրագրում ձևակերպումները պետք է լինեն պարզ, մատչելի և տարընթերցումների տեղիք չտվող»:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը.
  2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր).
  3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն).
  4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր).
  5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն).
  6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա).
  7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում).
  8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

 

Կառավարության ծրագիր

Աղավնի Սուքիասյան