Կառավարության փետրվարի 6-ի նիստում գործադիրը հարկային արտոնություն տրամադրեց «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերությանը, որը զբաղվում է դեղամիջոցների արտադրությամբ։ Ըստ որոշման նախագծի՝«ԼԻԿՎՈՐ» ընկերությունը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Հարցի զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Լիկվոր» …

